Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հիմա ոչ Մռով կա, ոչ Հորադիզ ու ոչ էլ Պետո, իսկ դու երգում ու գոռում ես՝ ծա՜փ-ծա՜փ

Հիմա ոչ Մռով կա, ոչ Հորադիզ ու ոչ էլ Պետո, իսկ դու երգում ու գոռում ես՝ ծա՜փ-ծա՜փ
22.12.2025 | 12:03

Հարգելի Ներսիկ Իսպիրյան, էդ լավ է, որ ունենք Ձեզ նման հայրենասեր արվեստսգետ, երգիչ֊երգահան։

Երգեր եք ձոնում Արցախի ազատագրման ժամանակ մեր զոհված հերոսներին, և համերգներում կատարում եք։

Բայց, արդյո՞ք բարոյական եք համարում, երբ երգելիս «շախի» եք գցում հանդիսատեսին, ոգևորում, գոռում ծափ-ծափ, հետո պարացնում այն երգի տակ, որը նվիրված է զոհված հրամանատարին։

«Մռովից մինչ Հորադիզ», «Գնաց Պետոն» ու ծափ ու պար։

Եթե նույնիսկ դահլիճը ծափահարեր, Դուք պիտի զսպեիք, բայց չէ, Ձեզ ծափեր են հարկավոր։

Երգն ու ողբը, բարոյականն ու անբարոն, խառնել եք իրար։

Չէ՞ որ հիմա ոչ Մռով կա, ոչ Հորադիզ ու ոչ էլ Պետոն, իսկ դու երգում ու գոռում ես՝ ծա՜փ֊ծա՜փ։

Հայրենասեր երգիչ, մի ամբողջ Հայրենիք` Արցախ կորցրեցինք, մի բառ ասացի՞ք, մի դատապարտող խոսք հնչեցրեցի՞ք հայրենադավների մասին։

Չէ՛, հանկարծ քեզ կթիրախավորեին, դահլիճ չէին տրամադրի, բա դա քեզ պե՞տք է` իհարկե ոչ։

Անուն ունես, երգդ տեղն է, դահիճը լիքը, երգն ու պարը անպակաս, երգի ու վայելի։

Քեզ ի՜նչ, թե Արցախը չկա, տղերքը չկան, չգիտենք թե Հայաստանի գլխին ի՞նչ է գալու։

Դու վաղն էլ կթռնես մի ուրիշ երկիր, ավելի հայրենասեր երգեր կգրես, կերգես ու կպարես` ի՞նչ է եղել, որ։

Է՛ս եք, ոչ ավելի, ոչ պակաս անհայրենիք֊հայրենասերներ։

Ափսո՜ս Հայրենիքս, ափսո՜ս տղերքը։

Անուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3365

Մեկնաբանություններ